Դաղստանում խափանված արգելակներով բեռնատարը մխրճվել է հարսանեկան մեքենաների շարասյան մեջ. կա 2 զոհ
Դաղստանում խափանված արգելակներով բեռնատարը կորցնելով կառավարումը՝ մխրճվել է հարսանեկան մեքենաների շարասյան մեջ և բախվել նրանցից 4-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բախման հետևանքով կա 2 զոհ, ևս 3 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ «Կովկաս» դաշնային մայրուղում:
Բեռնատարը բարձունքից է իջել և արագության պատճառով չի կարողացել խուսափել բախումից,- նշել է ՃՈ տեսուչը: