Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2000թ. հոկտեմբերի 25-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]