211652_close_icon
views-count67399 դիտում article-date 19:42 26-07-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատի մարզում. Արտաշատում բախվել են 3 Mercedes-ներն ու Toyota Corolla-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Մ-ի վարած Mercedes մակնիշի 03 ՕՕ 063 համարանիշի, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Մ-ի վարած Mercedes մակնիշի 68 DD 008 համարանիշի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Մարտին Ե-ի վարած Mercedes մակնիշի 13 RR 007 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Վարդան Բ-ի վարած Toyota Corolla մակնիշի 327 AN 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Բաբայանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլծավորությամբ։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր