211652_close_icon
views-count124063 դիտում article-date 16:33 26-07-2019

Ողբերգական ավտովթար Արցախի հանրապետությունում․ ГАЗ-31105-ը 200 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկները, Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկաններն ու քննչական ապարատի քննիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։ [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահացածներն են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Հարութ Ավագյանը, 25-ամյա Նելլի Գրիգորյանը, 37-ամյա Ռոբերտ Ավագյանը, 61-ամյա Անդրանիկ Ավագյանը և 58-ամյա Սեդա Բաղդասարյանը: Մահացածները մի ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, 2 որդիները և հարսը։[/color] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր