3562 դիտում
16:13 25-10-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Գավառի տարածարջանի Գանձակ համայնքում
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Գավառի տարածարջանի Գանձակ համայնք։
Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը համայնքի բնակիչների և ավագանու անդամների ներկայությամբ լսել է համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի պատրաստած հաշվետվությունը, որում ներկայացված է եղել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հակիճ նկարագրությունը և տեղեկություններ կատարված ծախսերի և տեղական հավաքագրումների մասին։ Զեկույցի ընթացքում շոշափվել է նաև համայնքի առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր։
Իր խոսքում մարզպետ Կարեն Բոթոյանը ողջունել է նման ձևաչափով հաշվետվություն տալու համայնքի ղեկավարի նախաձեռնությունը և նշել, որ թափանցիկ աշխատանքն իր կողմից շատ է կարևորվում, ավելացնելով, որ բաց և թափանցիկ աշխատանքը խոսում է համայնքում տիրող առողջ մթնոլորտի մասին։
Այնուհետ ներկաներն անցել են հարցուպատասխանի փուլին, մարզպետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնց զգալի մասը վերաբերել են հողային ֆոնդի օգտագործման, ողոգման համակարգի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև համայնքն ամբողջությամբ գիշերային լուսավորության անցկացման հնարավորությանը։ Հանդիպման ընթացքում որոշվել է առանձին հարցերի շուրջ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ։ Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը շրջել է համայնքի տարածքում՝ տեղում ծանոթանալով պետական և համայնքային միջոցներով մեկնարկած ծրագրերի ընթացքին։
Նմանատիպ նյութեր
7580 դիտում
16:35 11-07-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Մարտունի համայնքում
21456 դիտում
22:06 15-06-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն
3741 դիտում
16:27 05-10-2020
Իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ողջ տարածարջանի համար. Դավիթ Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2893 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր