7583 դիտում
16:35 11-07-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Մարտունի համայնքում
Այսօր՝ հուլիսի 11-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի համայնքում էր։
Մարզպետը, Մարտունու համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ, նախ այցելեց համայնքի միջոցներով բացված հանրային լողափ, տեղում ծանոթացավ հուլիսի 22-ին այստեղ կայանալիք վարդավառի արարողությանը նվիրված տոնակատարության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։ Կարեն Բոթոյանը նշեց, որ միջոցառումը պետք է անցկացվի բարձր մակարդակով և նոր ձևաչափով, այն դարձնելով ամենամյա։ Մարզպետը հավելեց նաև, որ նման կարգի միջոցառումը կարող է դառնալ ազգային մշակույթի մասսայականացման համար լուրջ հարթակ, որի արդյունքում տարածաշրջանը ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար:
Այնուհետ Մարտունու քաղաքապետարանում, տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետը հատուկ քննարկման առարկա դարձրեց որոշ համայնքներում առկա ոռոգման ջրի հետ կապված խնդիրը։ Կարեն Բոթոյանը իր խոսքում նշեց, որ չնայած իրավական որոշակի թերացումների և տեխնիկական խնդիրների, այնուամենայնիվ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի հնարավորինս արագ ապահովվի ոռոգման ջրի բավարար քանակություն։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համայնքների ղեկավարների կողմից նեկայացված այլ բնույթի հարցեր։
[b]ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3562 դիտում
16:13 25-10-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Գավառի տարածարջանի Գանձակ համայնքում
21456 դիտում
22:06 15-06-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն
7535 դիտում
13:52 28-02-2018
Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Մարտունի քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
952 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1054 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1228 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ