211652_close_icon
views-count5199 դիտում article-date 19:30 24-07-2019

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին, 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 29-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։ Հանրապետության տարածքում [img]https://st0.shamshyan.com/editor/0816121001563976050302261.jpg[/img] Երևան քաղաքում [img]https://st0.shamshyan.com/editor/0853038001563976037272756.jpg[/img]

Նմանատիպ նյութեր