211652_close_icon
views-count2512 դիտում article-date 16:55 23-07-2022

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ 

Հայաստանի տարածքում հուլիսի 23-28-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 23-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

 

Նմանատիպ նյութեր