1133 դիտում
18:17 24-07-2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է դպրոցներում ակնաբուժության իրականացման ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է «Հայկական ակնաբուժական նախագծի» (ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրեցին նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման և ընդլայնման հետ կապված հարցեր:
Ծրագրի իրականացման մանրամասները ներկայացնելու նպատակով դեռեւս 2018 թվականին հանդիպումներ էին կազմակերպվել նախարարներ Արայիկ Հարությունյանի և Արսեն Թորոսյանի հետ՝ ստանալով դպրոցներում ծրագիրն իրականացնելու համաձայնությունը: Ծրագրի բովանդակային եւ տեխնիկական հարցերը պետք է համապատասխանեցնել անձնական տվյալների պաշտպանության ՀՀ օրենսդրական պահանջներին: Հանդիպման ընթացքում այս խնդրի մասին հատուկ ընդգծել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
Ծրագրի շրջանակում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ Հայաստանում 2018–2019թթ ծնողների համաձայնությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով ակնային զննում է անցել մոտ 20.000 երեխա, որոնցից 10.000-ը՝ Երևանում, 10.000-ը՝ մարզերում:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախագիծն իրականացնող թիմը նախատեսում է նաև դիմել միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ծրագրի ծավալներն ընդլայնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ներկայացնելով կրթության ոլորտի ընդհանուր քաղաքականությունը, մասնավորապես նշել է համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցը և ընդգծել, որ հիվանդությունների կանխարգելումը առաջնային նշանակություն ունի ԿԳՄՍ նախարարության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել համագործակցության հուշագիր` ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնելու համար: Նախատեսվող վերապատրաստման դասընթացներում նախարարի տեղակալի առաջարկությամբ կընդգրկվեն նաև բժշկական ուղղվածության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի ուսանողները:
Կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական և կազմակերպչական հարցերի:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունը (ՀԱՆ) իր գործունեության ավելի քան 27 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է շուրջ 25 բարեգործական ծրագրեր՝ տրամադրվելով ակնաբուժական բարձրորակ ծառայություններ ՀՀ բոլոր մարզերի քաղաքային և գյուղական համայնքների բնակչությանը:
Համագործակցելով Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) հետ` Հայաստանում մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագիր ներդնելու և նորարարական լուծումներով ծրագրեր իրականացնելու նպատակով ներկայումս գործարկվում է «Ավետիս» հարթակի ներդրման փորձնական ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
18:06 18-12-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը
Այս բաժնից
745 դիտում
18:21 04-05-2024
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
661 դիտում
18:00 04-05-2024
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
676 դիտում
17:14 04-05-2024
Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին