Նեյմարը ծանր վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել մրցաշրջանը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկու հանդիպումները:
26-ամյա բրազիլացին, որի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ոտնաթաթի ոսկրի վնասվածքի ռեցիդիվ, շարքից դուրս է եկել առնվազն մինչև մարտի վերջը:
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի բժիշկները համաձայնության չեն գալիս, թե արդյոք Նեյմարին վիրահատություն է անհրաժեշտ: Որոշումը կկայացվի մոտ ժամանակներս:
Ըստ ռենտգեն լուսանկարների, Նեյմարը ոտնաթաթի կոտրվածք է ստացել: Դրա համար վիրահատության հավանականությունը 90% է: Եթե այն տեղի ունենա, ապա Նեյմարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
ՊՍԺ-ն «ՄՅՈւ»-ի հետ կխաղա փետրվարի 12-ին և մարտի 6-ին:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը նմանատիպ վնասվածքի պատճառով բաց թողեց 3 ամիս և ապաքինվեց միայն 2018թ. աշխարհի առաջնությունից առաջ: