1207 դիտում
12:24 24-07-2019
Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների ղեկավարները պարգևներ են հանձնել ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է մի շարք պարգևների:
Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը Հայկ Գրիգորյանին պարգևատրել է «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակի համար» մեդալով, ինչպես նաև՝ «Ծառայության և փոխգործակցության համար» կրծքանշանով:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր հերթին մեդալներով և հուշանվերներով է պարգևատրել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների ղեկավարներին և աշխատակիցներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2001 դիտում
19:25 08-07-2019
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՀ ՔԿ նախագահ Իգոր Գրիգորյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2122 դիտում
18:14 08-05-2014
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ երախտավորների
Այս բաժնից
2293 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր