211652_close_icon
views-count749 դիտում article-date 21:19 23-07-2019

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

Հուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, զննել են Լերմոնտովի 1-ին նրբանցքի բնակիչ, 63-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասը: Հայտնաբերվել է մշակումն արգելված, թմրամիջոց պարունակող կանեփի հինգ բույս, իսկ տան հետնամասում հայտնաբերվել են ալյումինե և ապակյա տարաներ, որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով մոտ 23 գրամ կանեփանման զանգված: Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է աճեցրել իր համար, չորացված զանգվածը նույնպես իրենն են, պատրաստել է իր աճեցրած բույսերից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր