Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 30%-ով համաչափ բարձրացում է առաջարկում
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետրանի աշխատակազմի մասնագիտական օղակների աշխատավարձերի բարձրացման նախագծի վերաբերյալ։
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:
Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:
Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:
Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%-ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում: Քաղապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»: