211652_close_icon
views-count37205 դիտում article-date 13:52 23-07-2019

Վրաերթ-վթար Երևանում․ Mercedes-ը վրաերթի է ենթարկել Նոր Նորքի թաղապատարանի աշխատակցին ու բախվել բազալտե քարերին․ 2-ն էլ տեղափոխվել են հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 23-ին վրաերթ-վթար է տեղի ունցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 91 XS 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթեևեկելի գոտի և բախվել բազալտե քարերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում, վրաերթի ենթարկվածի գործընկերն ասում էր․ «Անվտանգության կանոնները պաշտպանելով, ջրագծի վերանորոգման աշխատանքներ էինք կատարում, երբ Mercedes-ը վրաերթի ենթարկեց գործընկերոջս, նրան ու վարորդին տեղափոխեցին հիավանդանոց»։ Սակայն Mercedes-ի համար դեպքի վայր ժամանած մի քաղաքացի էլ պնդում էր, որ աշխատանքներ կատարելու համար ցուցանակներ չեն եղել։ Իսկ թաղապետարանի աշխատակիցները պնդում էին հակառակը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր