9299 դիտում
20:33 08-10-2015
Վթար-վրաերթ Երևանում. բախվել են Renault-ն և Mercedes-ը. վերջինն էլ վրաերթի է ենթարկել 80-ամյա հետիոտնին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 49-ամյա Արմենակ Մանուկյանի վարած Renault մակնիշի 055 QQ 02 համարանիշի բեռնատարը և 39-ամյա Արսեն Գևորգյանի վարած Mercedes Vito մակնիշի 036 LU 67 համարանիշի ավտոմեքենան, որից հետո Mercedes-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով` հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 80-ամյա Հռիփսիմե Վարդանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Երևան բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Mercedes-ը հաշվառված է «Չիմեգ» ՍՊԸ-ում, իսկ Renault-ն «Մետալ Ստիլ» ՓԲԸ-ում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+