211652_close_icon

Հրաչյա Պապինյանը հեռանում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

views-count3740 դիտում article-date 23:24 22-07-2019
Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը տեղեկացրել է, որ թողնում է պաշտոնը: Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը»:

Նմանատիպ նյութեր