5976 դիտում
21:08 01-05-2019
Կարինե Կիրակոսյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի 6 ամսով, իսկ Կ. Օրբելյանին վերանշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում. Tert.am
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների կողմից տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված փաստարկների մասով իրավաբանորեն հիմնավորված 12 հակափաստարկ է ներկայացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սրա վերաբերյալ մինչև օրս դեռևս որևէ պատասխան չի տրվել Օպերայի անձնակազմին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/01/Opera/2987909]Tert.am[/url]-ի հարցմանն ի պատասխան նշեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
Հիշեցնենք, որ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած Օպերայի թատրոնի ներկայացուցիչներին վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ հանձնարարել էր ներկայացնել հակափաստարկներ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցով Մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկների վերաբերյալ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/01/Opera/2987909]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2622 դիտում
10:04 03-05-2017
Ո՞ւմ կհասնի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը. «Ժամանակ»
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը