ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արձակուրդ է տրամադրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը:
Նիկոլ Փաշինյանին տրամադրվում է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մի մասը:
Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: