3505 դիտում
19:40 24-01-2017
Հայաստան-Եվրամիություն բանակցություններն ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017-ին. Պյոտր Սվիտալսկի
Մենք բանակցությունների վերջին փուլերում ենք: Շատ ծանր աշխատանք է իրականացվում թե՛ Հայաստանի, թե՛ Բրյուսելի կողմից: Կոնկրետ ամսաթվի մասին խոսել չենք կարող, բայց եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունն ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017թ.-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ շրջանակային համաձայնագիրը ստորագրվի մինչև ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, Սվիտալսկին պատասխանեց, որ Եվրամիությունը կաշկանդված չէ Հայաստանի ներքաղաքական զարգացումներով:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում վաղը ստորագրել շրջանակային համաձայնագիրը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Սովորաբար, նմանատիպ երկկողմ համաձայնագրերի տեմպն ավելի երկար են տևում: Գուցե հայկական դիտանկյունից այլ տպավորություն է, բայց ԵՄ տեսանկյունից բանակցություններն արագընթաց են: Եթե հաշվի առնենք նաև հանդիպումների հաճախականությունը, ապա այն իսկապես ճեպընթաց է եղել: Չլուծված խնդիրներ կան, որոնք քաղաքական առումով այդքան դժվար լուծելի չեն: Բայց չլուծված խնդիրների առկայությունը պատճառ չենք տեսնում կասկածի տակ առնելու այդ խնդիրների լուծումը ողջամիտ ժամկետում»:
Ճշտող հարցին՝ թե ի՞նչ խնդիրներ են, դեսպանը պատասխանեց, որ դրանք ի հայտ եկան 2013թ.-ից հետո, երբ Հայաստանն ընտրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհը և դադարեցվեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունը:
«Խնդիրները կապված են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության և որոշ այլ զարգացումների հետ: Իսկ Եվրամիության կողմից էլ կապված են ներդրումների պաշտպանության շուրջ քննարկումների հետ: Սրանք նոր գործոններ են հայկական կողմի համար, որոնց հարմարվել է պետք: Մենք պետք է խուսափենք գործընթացն արագացնելուց, որովհետև հարցեր կան, որոնք խորհել են պահանջում»,- հայտնեց Պյոտր Սվիտալսկին:
Նմանատիպ նյութեր
8769 դիտում
17:09 08-09-2017
Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթուղթը շատ խոստումնալից է և նոր տարրեր է ներառելու. Սվիտալսկի
1595 դիտում
13:32 22-07-2019
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Պյոտր Սվիտալսկի․ News.am
2632 դիտում
18:25 18-10-2016
Հայաստանը Եվրամիության անքակտելի մաս է, եվրոպական քաղաքակրթության օրրան. Պյոտր Սվիտալսկի
Այս բաժնից
703 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
730 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
880 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին