Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը․ Բոլթոն
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ Իսլամական Հանրապետությունը և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» կուսակցությունը օգնում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որը բռնություններ է կիրառում անմեղ վենեսուելցիների նկատմամբ, ինչպես նաև սպառնում տարածաշրջանի անվտանգությանը։ Այս մասին Բոլթոնը գրել է [url=https://twitter.com/AmbJohnBolton/status/1153122502840860674]Twitter[/url]-ի իր էջում։
«Մենք կշարունակենք բացահայտել Մադուրոյի աջակիցներին և Արևմտյան կիսագնդում գործունեություն ծավալելու Իրանի ջանքերը»,- ասված է հայտարարությունում։