1480 դիտում
14:24 05-07-2019
Իրանն իսկապես զգում է տնտեսական պատժամիջոցների սրսուռը. Բոլթոն
Նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ որպես բացառություն մնացած պատժամիջոցների չեղարկման հնարավորությունն այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է գերազանցել հարստացված ուրանի թույլատրելի շեմը։ Այս մասին [url=https://www.breitbart.com/national-security/2019/07/04/exclusive-john-bolton-to-breitbart-u-s-may-cancel-irans-remaining-sanctions-waivers/]Breitbart News[/url]-ի հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։
Նա նշել է, որ «իրանական ռեժիմի» որոշումը ցուցադրում է Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության հաջողությունը։ «Դա ցույց է տալիս, որ ռեժիմն իսկապես զգում է տնտեսական պատժամիջոցների սրսուռը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դա նաև «Իրանի չար մտադրության նշանն է»։
Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Իրանը երբեք չի ընդունել միջուկային զենքից հրաժարվելու ռազմավարական որոշում։ «Դրա համար այդ բոլոր քայլերը նրանց մոտեցնում են միջուկային զենք ունենալուն՝ կրճատելով այսպես կոչված բեկման ժամանակը»։
Բոլթոնը կարծում է, որ Եվրոպայի փորձերը՝ պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը, առաջիկա շաբաթներին ավելի քան չկայացած կլինեն։
«Իրանցիները ակնհայտորեն զգում են տնտեսական և քաղաքական ճնշումը։ Եվ հիմա եվրոպացիները պետք է ընդունեն, որ Իրանը դուրս է գալիս գործարքից»։
Նմանատիպ նյութեր
1892 դիտում
09:27 22-07-2019
Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը․ Բոլթոն
Այս բաժնից
1090 դիտում
10:04 03-02-2025
Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին (տեսանյութ)
1363 դիտում
23:32 02-02-2025
Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
1183 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով