21574 դիտում
22:10 21-07-2019
ԱԺ պատգամավոր. Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. սա անթույլատրելի աշխատելաոճ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։
Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։
Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
2681 դիտում
10:33 22-07-2019
Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են
Այս բաժնից
547 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա