211652_close_icon
views-count1351 դիտում article-date 18:32 19-07-2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Փոխվարչապետը նշել է, որ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ստեղծումից ի վեր արդյունավետ համագործակցություն է հաստատվել կառույցի հետ և երախտագիտություն հայտնել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ցուցաբերած օժանդակության համար։ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը հանձնառու է կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակները և մտադիր է էլ ավելի մեծացնել երկրի դիմադրողականությունը՝ համաձայն Աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030 թթ. Սենդայի շրջանակային ծրագրի և Փարիզի կլիմայի համաձայնագրի առաջնահերթությունների։ Փոխվարչապետը նշել է, որ հայ փրկարարները բավարար մասնագիտական փորձառություն ունեն և տարբեր երկրներում մասնակցում են միջազգային հումանիտար առաքելությունների և փրկարար գործողությունների: Այսպիսով, Հայաստանն իր ներդրումն է ունենում աղտների ռիսկերի նվազեցման միջազգային ջանքերին։ Միաժամանակ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը, գտնվելով սեյմսավտանգ գոտում, նպատակ ունի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմամբ կատարելագործել աղետների վաղ կանխարգելման մեխանիզմները, ինչը հատկապես կարևոր է դպրոցների սեյսմակայունության ապահովման տեսանկյունից: Մամի Միզուտորին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության, արդյունավետ համագործակցության համար և հրավիրել է մասնակցելու ընթացիկ տարում Տաջիկստանումանցկացվելիք աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ քննարկմանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված միջոցառումն ուրույն հարթակ է հանդիսացել մասնակից երկրների համար՝ կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսական զարգացման մոդելը քննարկելու և միասնական քայլեր ձեռնարկելու առումով:

Նմանատիպ նյութեր