Յուրգեն Կլոպ. ԱՊԼ-ը միշտ լինելու է մեր գլխավոր նպատակը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է թիմի նպատակների մասին:
«Նախորդ տարին մենք սկսեցին համաշխարհային մակարդալի չորս կենտրոնական պաշտպաններով, և դեռ ստիպված էինք օգտագործել Ֆաբինյոյին:
Այդպես պատահում է միայն ինտենսիվ շրջաններում:
Նախորդ տարիներին մեզ այնքան էլ բախտը չէր ժպտում գավաթներում վիճակահանությունների հետ: Սակայն մենք երբեք չենք խուսափել այդ խաղերից, այնպես որ մենք բավական հաջող մրցաշրջան ենք անցկացրել:
Պրեմիեր-լիգան միշտ լինելու է մեր գլխավոր նպատակը, հենց այնտեղ ենք մենք անցկացնում մեր խաղերի մեծ մասը:
Չեմպիոնների լիգայի մեր հաղթանակը ոչ ոք չի կարող մեզանից խլել, սակայն այդ փաստը այս մրցաշրջանում մեզ չի օգնի պրեմիեր-լիգայում: Ահա թե ինչու նախասեզոնային փուլում մեզ ուժեղ մրցակիցներ են անհրաժեշտ», ասել է Կլոպը: