Ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 18-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 23-ամյա Հակոբ Զ.-ն, որը հուլիսի 17-ից ոստիկանության էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]