1186 դիտում
13:11 19-07-2019
ՊԵԿ-ն առաջարկում է ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպման համար պարզեցված կարգ սահմանել
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպման ու հսկողության նոր, առավել պարզեցված ու գործուն կարգ սահմանել, ինչը համահունչ է ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներին և ԵԱՏՄ անդամ այլ երկրում կիրառվող պրակտիկային:
Ինչպես տեղեկացանք e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքից, նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին » որոշումը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել պարզ, արագ և արդյունավետ կազմակերպել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման և դրանց նկատմամբ պատշաճ հսկողության աշխատանքները, արագացնել դրանց ընթացքը, պարզեցնել վարչարարությունը, հայտարարատուներին ազատել ժամանակային և այլ կորուստներից:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների ժամանակավրեպության և անհարկի ուռճացված վարչարարության հանգամանքով, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխան «Ոչնչացում» ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքների անմիջական կազմակերպման և վերահսկման, ըստ այդմ նաև ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության ավարտի հարցերում, ինչով և բարդություններ են առաջանում հայտարարատուների համար:
Նմանատիպ նյութեր
1909 դիտում
12:36 25-12-2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա. ՊԵԿ
1583 դիտում
15:29 16-05-2019
Գործադիրն առաջարկում է անցում կատարել քաղաքացիական դատավարությունում պարզեցված վարույթի դյուրին ընթացակարգի
Այս բաժնից
544 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
415 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից