211652_close_icon

Արցախում լայն կոնսոլիդացիա է խմորվում մեկ թեկնածուի շուրջ. նրա անունը պարզ կլինի աշնան վերջին․ «Փաստ»

views-count2443 դիտում article-date 10:19 19-07-2019
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Արցախի տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող հայտարարություններն ուրվագծում են, որ, ըստ էության, առաջիկայում հնարավոր է նախագահի թեկնածուներից մեկի շուրջ լայն կոնսոլիդացիա տեղի ունենա: Թե ով կլինի տվյալ թեկնածուն, դեռևս հստակեցված չէ, ուղղակի նշենք, որ «Փաստ» թերթի հավաստի տեղեկությունների համաձայն, համեմատաբար մեծ կուսակցությունները և ԱԺ-ում ներկայացված խմբակցություններն այդ հարցի շուրջ կոնսուլտացիաների նոր փուլ են սկսել: Ավելի վաղ մի քանի ուժեր հայտարարել էին, որ հանդես են գալու սեփական թեկնածուով, սակայն ընտրություններից 10 ամիս առաջ այլ հուն մտան: Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններին տեղի ունենա լայն համախմբում՝ մեկ թեկնածուի շուրջ: Մեր արցախյան աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուի անունը պարզ կլինի միայն աշնան վերջին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր