211652_close_icon
views-count897 դիտում article-date 10:30 19-07-2019

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն: Ոստիկանության պետի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ղեկավար կազմը։ Քաղաքացիների բարձրացրած բոլոր խնդիրները քննարկման առարկա դարձան, որոնց, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ: Հարցեր կային նաև, որ կապված էին տեղական ինքնակառավարման կամ այլ գերատեսչությունների գործունեության հետ: Այն քաղաքացիները, որոնք բարձրացրած հարցրերը ոստիկանության իրավասությունից դուրս էին, ուղղորդվեցին հասցեատերերին։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր