1692 դիտում
23:50 18-07-2019
Բելառուսցի պատգամավորը խնդրագիր է հրապարակել՝ Ռուսաստանի հետ Միության պայմանագիրը խզելու պահանջով
Բելառուսում խնդրագիր է հայտնվել՝ Ռուսաստանի հետ Միության պայմանագրի խզման պահանջով։ Այն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Աննա Կանոպացկայան, հաղորդում է «Լենտա.ռու»-ն։
Պատգամավորի համոզմամբ՝ պայմանագիրն ամբողջությամբ սպառել է իրեն։ Իր կարծիքը նա պարզաբանում է հետևյալ կերպ. «Միպետական համագործակցությունն այսօր լիովին ապահովում է Բելառուսի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնագրրով, իսկ երկու երկրների միջև տնտեսական լիակատար համագործակցությունն իրականացվու է ԵՏՄ-ի շրջանակներում»։
Միևնույն ժամանակ Կանոպացկայան գտնում է, որ պայմանագիրը պետք է խզել ոչ միայն իր՝ ոչ ակտուալ լինելու պատճառով, այլ նաև Բելառուսի համար ռիսկերը չեզոքացնելու համար, իսկ թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, նա չի պարզաբանում։
Ներկա պահին խնդրաիրը ստորագրել է 3 հազար մարդ։
Նմանատիպ նյութեր
6011 դիտում
16:05 08-11-2017
Կրեմլն արձագանքել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Կիևի մտադրությանը
3551 դիտում
14:26 10-05-2016
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Թուրքիային՝ Սիրիայի հարցով բանակցությունները խզելու փորձ կատարելու մեջ
Այս բաժնից
571 դիտում
22:37 06-05-2024
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
499 դիտում
20:42 06-05-2024
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին