211652_close_icon
views-count1480 դիտում article-date 22:45 18-07-2019

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կա 15 այլազգի զոհ և 27 վիրավոր

Վան քաղաքից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա գտնվող Օզալփ գավառում փախստականներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 15 զոհ և 27 վիրավոր: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից և, պտույտներ գործելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել ձորը: Տեղեկությունների համաձայն՝ 15 այլազգի զոհերի թվում են նաև կանայք և երեխաներ:

Նմանատիպ նյութեր