211652_close_icon
views-count8141 դիտում article-date 09:22 18-07-2019

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով Իջևանի ԲԿ են տեղափոխվել 14 վիրավոր` 12 ոստիկան, 2 քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b]*** 3:20[/b] [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/ijevan/3051729]Tert.am[/url]-ի ուղիղ եթերում Իջևանի ԲԿ-ի վիրաբույժ Հրաչյա Ներսիսյանը տեղեկացրեց, որ ընդունել էին 14 վիրավոր` 12 ոստիկան, 2 քաղաքացի: Հիվանդների մոտ գերակշռել է պատռվածքներն ու սալջարդ վերքերը: Բոլորը հետազոտվել են, ստացել են համապատասխան բուժումներ: Նա նշեց, որ Իջևանի ԲԿ-ում է գտնվում երկու ոստիկան, 8-ը տեղափոխվել է մայրաքաղաք, 2-ը` Նոյեմբերյան: Երկու քաղաքացիները դուրս են գրվել և կշարունակեն ամբուլատոր բուժում ստանալ: [b]03.10[/b] Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին` հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը: «Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշական էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը.. Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/ijevan/3051729]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր