Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել
Ադրբեջանի բանակը հուլիսի 17-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը:
«[url=https://armenpress.am/arm/news/981929.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրը: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: