2940 դիտում
20:58 16-07-2019
ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը: Ելույթ է ունեցել ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը և Երևանի քաղաքային վարչության ղեկավար կազմը:
Հանդիպումը նվիրված էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմնախնդիրներին, մասնավորապես` դատարան ներկայացվող միջնորդությունների, դրանց հիմքերի գաղտնազերծման հնարավոր սահմաններին և այլն:
Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվել են՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները:
Միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվել է արդեն իսկ մշակված աշխատանքային ձևաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաև քննարկվել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման և կատարելագործման ուղղությամբ որոշվել է մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև քաղաքացիների դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների քննարկման և դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին:
Նմանատիպ նյութեր
595 դիտում
10:51 25-07-2019
Մասնագիտական քննարկում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով
1244 դիտում
19:09 31-05-2021
ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի և ՀՔԾ պետի տեղակալի հետ խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
391 դիտում
19:58 17-05-2024
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր
418 դիտում
19:45 17-05-2024
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին