211652_close_icon
views-count1772 դիտում article-date 16:53 16-07-2019

Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից. Tert.am

Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/16/arsen-ohanyan/3050547]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթը գրել էր, որ պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ: Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Թերթը նշել էր, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը: Թերթի հետ զրույցում նախարար Զարուհի Բաթոյանը խոստովանել է, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը շատ լուրջ է որակել:

Նմանատիպ նյութեր