Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մինաս Մինասյանին ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։