Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում` առայժմ փորձնական. Աշոտ Սարգսյան
Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։
Առայժմ այն փորձնական է և գծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։
«3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»,-գրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ։