211652_close_icon
views-count1647 դիտում article-date 09:35 16-07-2019

ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, և ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գիտնական անդամները ասել են, որ 2018 թվականի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և իրենք պատրաստվում են քննել այդ դիմումը և ԲԴԽ-ի հուլիսի 15-ի օրակարգում ներառել են Նախշուն Տավարացյանի հարցը: Ի պատասխան` Նախշուն Տավարացյանն առարկել է` ասելով. «Ես, դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ և երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, ուստի հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր