ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում․ բեկումնային որոշում է սպասվում հուլիսի 10-ին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երկրապահ կամավորական միությունում կրքերը չեն հանդարտվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հուլիսի 10-ին կհրավիրվի վարչության նիստ, որի ժամանակ էլ վերջնականապես կհստակեցվեն արտահերթ համագումարի հետ կապված հարցերը:
Սակայն մինչ այդ էլ ԵԿՄ-ականներն ու նրանց միացած այլ ազատամարտիկներ չեն կարողանում համաձայնության գալ ու որոշել հարցը՝ կառույցը նախագահ ունենալու է, թե ոչ:
ԵԿՄ-ականները նախագահ ունենալու կողմնակից են` ի դեմս Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի, իսկ մյուս մասը կարծում է, թե կառույցը պետք է վարչությունը ղեկավարի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]