211652_close_icon

Հեղափոխությունը մտավ ԱԳՆ․ «Սասնա ծռերի» աջակիցը նշանակվել է ԱԳ նախարարի խորհրդական. «Ժամանակ»

views-count2786 դիտում article-date 08:59 16-07-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գլխավորած, «Սասնա ծռեր» խմբավորմանը հրապարակայնորեն աջակցած դեսպան Ռուբեն Կարապետյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական: Անցած տարի Կարապետյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը չի մտել ԱԳՆ՝ դա հիմնավորելով հետևյալ կերպ. հեղափոխությունը կմտնի ԱԳՆ այն պահից, երբ բոլոր պատահական մարդիկ դուրս կդրվեն համակարգից։ Դուրս կդրվեն ոչ թե իրենց ցանկությամբ, այլ ուղղակի անմիջապես հետկանչման հրամանագրերով: Թերևս հիմա կարելի է արձանագրել, որ հեղափոխությունը մտավ ԱԳՆ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր