Քաղաքական ուժերից մեկը մտադիր է նախընտրական ցուցակում ընդգրկել «Սասնա ծռերի» անդամներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերից մեկը դիտարկում է «Սասնա ծռերի» ազատազրկված և ընդհատակում գտնվող որոշ անդամներին նախընտրական ցուցակում ընդգրկելու շուրջ քննարկում սկսել «Սասնա ծռերի» բանտարկված անդամների հետ։
Թեև ՀԽ-ն ընտրություններին մասնակցելուն դեմ է հանդես գալիս, այդուամենայնիվ, դա Արայիկ Խանդոյանի ՏԻՄ ընտրություններին՝ հայրենի գյուղում առաջադրվելու նախադեպը հույս է ներշնչում, որ այլոց ևս հնարավոր կլինի համոզել։ Սա իհարկե այն դեպքում, եթե «Սասնա ծռերի» գործով դատավարությունը ավարտված չլինի մինչև ապրիլի 2-ը, որովհետև ըստ օրենքի՝ դատապարտվելուց հետո ընտրություններին մասնակցելը ապօրինի է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]