Էրդողան. Ռուսաստանի հետ С-400-ի գործարքը Թուրքիայի համար կարևորագույն համաձայնագիր է. տեսանյութ
Ռուսաստանի հետ С-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարման գործարքը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ կարևորագույն համաձայնագիր է: Այս մասին հայտարարել է թուրքական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ներկա պահին մեր ժամանակակից պատմության մեջ կարևորագույն համաձայնագիրը C-400-ի գործարքն է: Դրանք գնելով, Թուրքիան չի պատրաստվում պատերազմի: ՀՕՊ համակարգերը նախատեսված մեր երկրում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար», ասել է Էրդողանը:
Էրդողանը նորից հայտարարել է, որ С-400 համակարգերի նկատմամբ վերահսկողությունը լիովին գտնվում է Թուրքիայի զինված ուժերի ձեռքում: Նրա խոսքերով, ռուսական C-400-ի մատակարարումը կարող է ավարտվել 2020 թվականի ապրիլին: