4265 դիտում
11:52 04-04-2018
Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են արագացնել C-400-ների մատակարարման գործարքը. «Ազատություն»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են արագացնել C-400 (S-400) հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման գործարքը: Այս մասին երեկ Անկարայում Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Պուտինը: Նա, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29144642.html]«Ազատությունը»[/url]:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 համակարգերի մատակարարումը կսկսվի 2019 թվականի ավարտին կամ 2020-ի սկզբին:
Անցած տարեվերջին Մոսկվան և Անկարան ավարտեցին ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ստորագրվեց 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր: Ըստ համաձայնագրի, Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է C-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցը առաջինն է մարտի 18-ին նախագահ ընտրվելուց հետո:
Նմանատիպ նյութեր
4092 դիտում
13:32 21-01-2019
Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայում անվտանգության գոտու հարցով բանակցությունները
Այս բաժնից
442 դիտում
14:36 05-05-2024
Լեհաստանը միանում է ռուսական կիբերհարձակումների մեղադրանքներին
484 դիտում
14:21 05-05-2024
Բրազիլիայում սողանքները և ջրհեղեղները տասնյակ մարդկանց կյանք են խլել
436 դիտում
12:40 05-05-2024
Չինաստանը մայիսի 5-12-ը զորավարժություններ կանցկացնի Դեղին ծովում