15423 դիտում
20:19 14-07-2019
Ծակուռին յուրահատուկ գյուղ է: Այն ունի հին եւ հետաքրքիր պատմություն, ինչպես նաեւ շատ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող բնակչություն.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Հուլիսի 13-ին այցելեցի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ եւ հանդիպեցի համայնքի ներկայացուցիչների հետ:
Ծակուռին յուրահատուկ գյուղ է: Այն ունի հին եւ հետաքրքիր պատմություն, ինչպես նաեւ շատ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող բնակչություն:
Հանդիպման ընթացքում խոսեցինք ամենատարբեր թեմաների շուրջ՝ սկսած քաղաքական ոլորտից մինչեւ մարդկային հարաբերություններ:
Շատ հետաքրքիր էր լսել ծակուռեցիների կարծիքներն ու մոտեցումները տարբեր խնդիրների լուծման շուրջ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ծակուռի համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ ջերմ ընդունելության եւ անմիջական քննարկումների համար:
Հանդիպումը Ծակուռիում կրկնակի հաճելի էր, քանի որ այնտեղ էին գտնվում նաեւ հաճելի անձնավորություններ՝ մեծատառով հայրենասեր, ճանաչված գիտնական, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր,
Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Տատունցը, ինչպես նաեւ գիտությունների դոկտոր Կատարինա Բերնդտը, ով իր գործունեությամբ արդեն իսկ վաստակել է <<Արցախի գերմանացի դուստր>> կոչումը:
Այս երկու անձնավորությունները տարիներ շարունակ իրենց համեստ վաստակով վերականգնում են հայրենի գյուղի չքնաղ եկեղեցին եւ ըստ ամենայնի օգնում ծակուռեցիներին տարբեր հարցերով՝ այդպիսով կարեւոր ներդրում ունենալով գյուղի շենացման ու զարգացման գործում: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ նման ընկերներ:
Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում նրանց, ովքեր հետաքրքրվեցին Ծակուռի գյուղի եկեղեցու վերականգնման աշխատանքներով, այցելել հետեւյալ կայքէջը՝https://tsakuri.travel.blog/…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
17:32 07-07-2022
3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը, ըստ ՄԱԿ-ի հրապարակած վիճակագրության, ունի 500.000 թերսնվողներ
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)