211652_close_icon

«Համալսարանները պետական բյուջեից ավելի շատ գումար են ստանում, քան 157 հազար բնակչություն ունեցող Գյումրին». Ղուկասյան

views-count703 դիտում article-date 14:00 21-03-2025
«Բժշկական համալսարանը և մյուս համալսարանները պետական բյուջեից ավելի շատ գումար են ստանում, քան 157 հազար բնակչություն ունեցող Գյումրի քաղաքը։ Սա է պետական քաղաքականությունը, որը կազմակերպվում է դրսի ուժերի կողմից»։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։

«Նրանց հետաքրքիր չեն աշխատատեղերը։ Հայաստանի որ քաղաքը գնաք ու հարցնեք ինչ է պետք, կասեն աշխատատեղ»,–հավելեց Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իր պաշտոնավարամն 13 տարիների ընթացքում Գյումրիում 17 հազար բնակարան է կառուցվել, մինչ մյուս բոլոր քաղաքապետերը միասին 7500 բնակարան են կառուցել։

«Երբ դուրս եկա, 500 բնակարանի գումար էլ հանձնեցի նախկիններին։ Ինձնից հետո 500 բնակարան պիտի կառուցեին, ոչ մի բան չեն կառուցել, մի շենք, մի բնակարան չեն կառուցել։ Գյոզալական քաղաքը համայնք եք սարքել, թագավորական պալատները սարքեցի, եկել մեջը նստել եք, հլը մի հատ նայեք ոնց եմ սարքել, դարի կառույց եմ սարքել, իսկ Ամենափրկիչ եկեղեցին ամբողջ Կովկասի զարդն է»–նշեց նա։

Գյումրեցիների հետ հանիպման ժամանակ Վարդան Ղուկասյանը խոստացավ քաղաքապետի պաշտոնում ընրվելու դեպքում 50 տոկոսով ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը, աշխատատեղեր կհիմնի, կկարգավորի քաղաքի կենտրոնական փողոցներում առաջացող խցանումների հարցը։

«Ձեզ քթի ծակով քաղաքապետ է պետք ժողովուրդ ջան, երկնքից արեգակ չենք իջեցնելու»,–նշեց նա՝ դիմելով քաղաքացիներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր