211652_close_icon
views-count54206 դիտում article-date 16:35 14-07-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. 5 վիրավորներից 2-ը ժամկետային զինծառայողներ են. տեղեկությունները զոհերի մասին սուտ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում Քեթի գյուղի վարչական տարածքում Mercedes մակնիշի 35 CՍ 035 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով 5 վիրավորներից 2-ը ժամկետային զինծառայողներ են, ովքեր օրինական ստացել էին արձակուրդ և մեկնում էին տուն: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Շիրակի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քիչ առաջ էլ [url=https://hraparak.am/post/904980884?fbclid=IwAR0CUZ6CQdLhFDYZZDbiiBbxtGPdiCqgz6Z1ln4YrgvC6bqIjlJ9KoGNrHI]էլեկտրոնային լրատվամիջոցներով[/url] տեղեկություններ են տարածվել, որ նշված վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի վիրավոր է, մինչդեռ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր