3717 դիտում
20:28 13-07-2019
2018 թվականի պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել ոստիկանության կապիտան Քրիստինա Բոնդարևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քրիստինա Բոնդարևան ոստիկանությունում ծառայում է 2008 թվականից: Ծառայության անցնելով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ շարքայինից հասնել է մինչև կապիտանի կոչման: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ պահպանության վաշտի ոստիկանից մինչև բաժնի ավագ տեսուչ:
Քրիստինա Բոնդարևան իր բարեխիղճ ծառայությամբ ապացուցում է, որ ոչ միայն դժվար չէ լինել կին ոստիկան, այլև հնարավոր է լինել ծառայության մեջ լավագույնը:
Ի դեպ, ստորաբաժանման ղեկավարը նույնպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է: Մի կարևոր հանգամանք, որը չնշել պարզապես չենք կարող: Բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արփինե Թադևոսյանը պահպանության լավագույն տեսուչ է ճանաչվել 2012 թվականին:
Քրիստինա Բոնդարևան աշխատանքային օրվա ընթացքում լինում է պահպանության տակ գտնվող գրեթե բոլոր կառույցներում՝ բժշկական կենտրոն, պետական ու տեղական ինքնակառավարման տարբեր գերատեսչություններ, բանկեր և այլն: Պետական շինությունների գործառույթները տարբեր են, նույնն է պահպանության ստորաբաժանման առաքելությունը՝ պահպանել տարածքի անվտանգությունն ու ապահովել բնականոն աշխատանքը:
Նկարահանման ընթացքում պարզվեց, որ ոստիկանության Գյումրիի պահպանության բաժինը իսկապես լավագույնների բաժին է: Այստեղ է աշխատում նաև 2015 թվականի պահպանության լավագույն ծառայողը՝ վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Մհեր Չարխիֆալաքյանը:
Կապիտան Բոնդարևան ունի պրոֆեսիոնալ ծառայակից ընկերներ, ղեկավարություն ու ենթականեր: «Լավագույնի կոչումը նաև նրանցն է», - մեզ հետ զրույցում նշեց 2018 թվականի պահպանության լավագույն ծառայողը:
Այսքանը՝ լավագույնների բաժնի լավագույն ծառայողի մասին: Կարծում ենք՝ դեռ առիթներ կունենանք անդրադառնալու Գյումրիի ոստիկանության լավագույն ծառայողներին: Նրանք այստեղ շատ են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1657 դիտում
16:28 26-04-2014
Պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել ոստիկանության Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողը. տեսանյութ
2292 դիտում
20:38 12-12-2018
Գյումրու 2018 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Գոռ Մինասյանը
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ