Մխիթար Հայրապետյան. Ինձ կփոխարինի Գայանե Աբրահամյանը
ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտվեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստը։ Խորհրդի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» որոշման մեջ:
«Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում ինձ կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Գործընկերոջս բեղմնավոր աշխատանք եմ մաղթում մեր պետության համար խորհրդարանական դիվանագիտության այս կարևոր միջազգային «հարթակում»։