Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար, ինձ կտեսնեք 7-րդ գումարման ԱԺ-ում. Մխիթար Հայրապետյան
[url=https://www.tert.am/am/news/2018/12/19/Mkhitar-hayrapetyan/2877002]Tert.am[/url]-ը գրում է. Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար, ինձ կտեսնեք 7-րդ գումարման Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Քաղաքական թիմի կողմից քննարկվում է Սփյուռքի նախարարության լինել, չլինելու հարցը: Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կա՛մ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն ունենամ է շատ մեծ լծակներ, կա՛մ Սփյուռքի նախարարությունն ուղղակի կցվում է որևէ գերատեսչության: Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ ամենը քննարկման փուլում է»,-հավելեց Հայրապետյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/19/Mkhitar-hayrapetyan/2877002]այստեղ[/url]