211652_close_icon

Մխիթար Հայրապետյան. Վարչապետի ընտանիքը կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14532 դիտում article-date 22:15 22-07-2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: «Եթե դուք էլ պատրաստ եք միանալ մեզ, ապա լրացրեք սույն հայտադիմումը։ Մասնակիցները 13-21 տարեկան են՝ աշխարհի տարբեր երկրներից»,- գրել է նախարարը՝ տեսաուղերձով հիշեցնելով, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի» տուն ծրագիրը։ Նախարարը հավելել է. «Եթե դուք էլ պատրաստ եք միանալ մեզ, ապա լրացրեք սույն հայտադիմումը՝ [url=http://tiny.cc/0aztvy]http://tiny.cc/0aztvy[/url] Հ.Գ. Մասնակիցները 13-21 տարեկան են՝ աշխարհի տարբեր երկրներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր