3527 դիտում
09:01 13-07-2019
ՀՀՌՑ գլխավոր տնօրենն ազատվել է աշխատանքից. ո՞վ կլինի նոր տնօրենը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրամանով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանն ազատվել է աշխատանքից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ալոյանից վերջին ժամանակներս պարբերաբար դժգոհություններ ունեին հատկապես մարզային հեռուստաընկերությունների տնօրենները:
Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են տնօրենի տեղակալ Հրանտ Սարոյանի վրա:
Ի դեպ, երեկ մեզ հետ զրույցում ոլորտի մի քանի մասնագետներ նշում էին, որ այս կառույցը ոտքի կանգնեցնելու համար տնօրենի լավագույն թեկնածուն ՓԲԸ մյուս փոխտնօրեն Սահակ Դավթյանն է:
Այդ կարծիքին էին նաև մարզային մի քանի հեռուստաընկերությունների տնօրեններ, որոնց հետ երեկ զրուցել է մեր թղթակիցը: Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ ԲՏԱ նախարարը և որքանով հաշվի կառնվեն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ հետ ուղղակի առնչություն ունեցող մարդկանց կարծիքները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
15:34 29-03-2024
ՀՀՌՑ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
1472 դիտում
19:40 18-02-2014
Օպերայի տնօրենն ազատվել է աշխատանքից.Tert.am
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1333 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»